Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա հակասահմանադրական օրենք է․ ավտոներկրողների հերթական բողոքի ակցիան

Edita 1 րոպե 156 դիտում

Ավտոներկրողները հերթական բողոքի ակցիան են իարականացնում նախագահական նստավայրի դիմաց։ 


Նրանք խնդրում են պատկան մարմիններից, որպեսզի հապճեպ ուժի մեջ չմտնի Հարկային նոր օրենքը, որով իրենք պետք է ունենան 20 տոկոս շահույթ և դրանից 18 տոկոս վճարեն շահութահարկ և ԱԱՀ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ավտոներկրող ընկերության տնօրեն Վարդան Օնանյանը։


«Բոլորս փաստի առաջ ենք կանգնում նաև այն հազարավոր հաճախորդները, ովքեր մեքենա ներմուծող ընկերությունների հետ պայմանագրեր ունեն կնքած և սպասում են իրենց մեքենաններին։ Մեզ պարտադրում են մեր ներկրած ավտոմեքենաներից 20 % եկամուտ ունենալ, որից շահույթ տանք, բայց վստահաբար՝ այս ընկերությունները 20 % եկամուտ գործարքներից չեն ունենում։ Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց մեքենաներին են սպասում, սա հակասահմանադրական օրենք է»,- նշեց նա։


Օնանյանը նշում է՝ գրություն են պատրաստել, որը հանձնելու են ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրանքով, որ չստորագրի և չվավերացնի օրենքը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 14-ին:


Մանրամասները՝ տեսանյութում։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250