Ռազմական

12 ժամը մեկ Կարմիր ծովում գրոհներ կլինեն առևտրային նավերի ուղղությամբ

Edita 245 դիտում
12 ժամը մեկ Կարմիր ծովում գրոհներ կլինեն առևտրային նավերի ուղղությամբ

Եմենի «Անսար Ալլա» (հութիներ) ապստամբ շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը հայտարարել է Կարմիր ծովի ջրային տարածքում յուրաքանչյուր 12 ժամը մեկ առևտրային նավերի վրա հարձակումներ իրականացնելու մտադրության մասին: Այս մասին նա հայտարարել Է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Նրա խոսքով՝ «ռազմածովային գործողությունները» ընթանում են ամբողջ թափով։


«Մենք ենթադրում ենք, որ գործողությունները կիրականացվեն առնվազն 12 ժամը մեկ անգամ»,- հայտարարել Է Մուհամեդ Աբդել Սալամը:


Մինչ այդ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր առևտրային ընկերությունների բեռներով քաղաքացիական նավերի վրա հութիների հարձակումներից Կարմիր ծովը պաշտպանելու գործողության մեկնարկի մասին:


Գործողությունը ստացել է «բարգավաճման պահապան» անվանումը։ Դրան կմասնակցեն միանգամից բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Բահրեյնը և Սեյշելյան կղզիները։


«Եմենի հութիների կողմից անխոհեմ հարձակումների վերջին սրումը սպառնում է առեւտրի ազատ շարժմանը, վտանգի տակ է դնում անմեղ նավաստիներին եւ խախտում է միջազգային իրավունքը»,- հայտարարել Է ԱՄՆ պաշտպանության նախարարը:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250