Ռազմական

Մահ, փակուղի և հիշեցումներ ամերիկյան օգնության նվազման մասին․ իրավիճակը՝ Ուկրաինայի առաջնագծում

Edita 1 րոպե 178 դիտում
Մահ, փակուղի և հիշեցումներ ամերիկյան օգնության նվազման մասին․ իրավիճակը՝ Ուկրաինայի առաջնագծում

Ուկրաինայի զինված ուժերի զինվորները բողոքում են ռուսական դրոնների ամենօրյա հարձակումներից և հզոր ՌԷՊ (Ռադիոէլեկտրոնային պատերազմ) համակարգերից, որոնք ճնշում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև առաջնագծում առկա ծանր պայմաններից։ Այս մասին ասել է CNN-ի լրագրող Նիք Ուոլշը, ով ժամանել է Ուկրաինա: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Քառասուն ռուսական դրոններ ամեն օր հարձակվում են ուկրաինական խրամատների վրա։  Մարտկոցներն արագ նստում են ցրտին, ռուսական ՌԷՊ-ը նույնպես խլացնում է դրոնները»,- նշել է նա ռեպորտաժում։


Ուկրաինացի զինվորականները լրագրողի հետ զրույցում խոստովանել են, որ լուրջ կորուստներ են կրում և արդեն մարտական ոգին նվազում է:


«Հակահարձակումը կոչված էր այս ամռանը ռուսներին հետ մղել դեպի ծով։ Բայց այժմ այստեղ է տիրում կեղտ, մահ, փակուղի և հիշեցումներ ամերիկյան օգնության նվազման մասին: Բոլորովին այլ տրամադրություն է. ամեն ինչ տխուր է: Հուսահատության զգացում, անկեղծ ասած: Նախկինում նրանք (Ուկրաինայի զինված ուժերը) չէին խոսում պարտության մասին, բայց, կարծես, ամեն ինչ դրան է տանում»,- ամփոփել է լրագրողը։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250