Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանիայի լողափերում հազարավոր կոշիկներ են նետվել․ մանրամասներ

Julya

Դանիայի լողափերում հսկայական քանակությամբ կոշիկներ են նետվել։ Այս մասին հայտնում է տեղական DR հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Պատճառը Եվրոպայում մոլեգնող «Պիա» փոթորիկն է, որի հետևանքով դանիական Maersk նավը կորցրել է 46 կոնտեյներ ապրանք։


«Սա խելագարություն է։ Շուրջը հազարավոր կոշիկներ են ընկած»,-մեջբերում է հեռուստաալիքը առափնյա տեսուչ Թոսմաս Դուրլոյի խոսքերը:


Ինչպես նշում է հեռուստաալիքը, լողափերում բացի կոշիկներից, որոնք կազմում էին ափին հայտնված ապրանքների մեծ մասը, լողափերում հայտնաբերվել են նաև բժշկական սարքավորումներ և մեքենաների համար նախատեսված փոքր անիվներ։






Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250