Քաղաքականություն

Թրամփը կոչով դիմել է դաշնակից երկրներին․ ինչ է պահանջում ԱՄՆ նախագահը

Ofelya
Թրամփը կոչով դիմել է դաշնակից երկրներին․ ինչ է պահանջում ԱՄՆ նախագահը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնակից երկրներին կոչ է արել ներկայացնել Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովելու հստակ ծրագրեր, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցչի։


Պահանջը ներկայացվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների միջև Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցել են Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։


Նույն հարցը քննարկվել է նաև Պենտագոնում և ԱՄՆ Պետդեպարտամենտում։ Դաշնակից երկրներից ակնկալվում է, որ առաջիկա օրերին կներկայացնեն կոնկրետ առաջարկներ՝ տարածաշրջանում ծովային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250