Հասարակություն

«Ձեր նմանները շատ կան». ԿԳՄՍ փոխնախարարի պատասխանը` զոհվածի մանկավարժ մորը

Julya
«Ձեր նմանները շատ կան». ԿԳՄՍ փոխնախարարի պատասխանը` զոհվածի մանկավարժ մորը

Զոհված զինծառողի մորը, որը վաստակ ունի մանկավարժության ոլորտում, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը վիրվորական պատասխան է տվել՝ ասելով՝ «ձեր նմանները շատ կան»: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց ուսուցիչների բողոքի ակցիայի ժամանակ նշել է զոհված զինծառայող Սարգիս Պողոսյանի հայրը՝ Գուրգեն Սարգսյանը՝ նշելով, որ կինն աշխատում է Արմավիր քաղաքի թիվ 3 դպրոցում:


«Նա մեծ վաստակ ունի, 59 միավոր հավաքած կնոջը նրանք նման պատասխան են տալիս: Ինչի՞ համար»,- ասել է նա:


Մեկ այլ ուսուցիչ էլ նշել է. «Եթե իրենք մեզ հնարավորություն չէին տալու, ինչո՞ւ էին մեզ պարտադիր ատեստավորմանը ընդգրկում: Մեր սերտիֆիկատները դեռ ուժի մեջ է եւ մեր իրավունքների խախտում են արել: Մենք դեռ իրավունք ունենք աշխատել, իրենք ինչի՞ հման վրա են մեղ ազատում աշխատանքից, ի՞նչ հիմքով: Մեզ մնացել է 2-3 տարի, որ թոշակի գնանք: Թող մեզ կամ հնարավորություն տան աշխատելու, կամ երկրորդ անգամ կամավոր ատեստավորում անցնելու: Մեզ դեկտեմբերի 25-ին ասացին, որ ձեր նամակի պատասխանը կուղարկենք, բայց դեռ չեն ուղարկել»:


Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ԿԳՄՍՆ-ից դիմաց։ Նրանք պահանջում են, որ իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ևս մեկ հնարավորություն տան ատեստավորում անցնելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250