Հասարակություն
Որքան է Իսրայելի գործողությունների հետևանքով մահացած պաղեստինցիների թիվը
Julya
Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով մահացած պաղեստինցիների թիվը գերազանցել է 23,8 հազարը: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից,որը հղում է անում արաբական լրատվամիջոցներին։
«Հոկտեմբերի 7–ից ի վեր իսրայելական գործողությունների հետևանքով 23 843 մարդ է մահացել, 60 317–ը` վնասվածքներ ստացել»,– ասել է Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Միաժամանակ նա նշել է, որ վերջին մեկ օրում Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իսրայելական 12 հարձակումների հետևանքով 135 մարդ է մահացել:
«Յուրաքանչյուր քսաներորդ պաղեստինցին կա՛մ զոհ է, կա՛մ վիրավոր, կա՛մ անհետ կորած», - հավելել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Ձյան տակից հայտնաբերվել է կորած զինծառայողի դին
Julya
Բռնություն` շտապօգնության բժշկի նկատմամբ, երբ իր մասնագիտական պարտքն էր կատարում
Julya
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո 3 անձինք ծեծի են ենթարկել. մանրամասներ` դեպքից
Julya
ՀՀ ՊՆ-ն` կորած զինծառայողի որոնողափրկարարական աշխատանքների մասին
Julya