Ռազմական

Նեթանյահուն նշել է, թե երբ կարող է ավարտվել Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը

Mariam Z. 1 րոպե 127 դիտում
Նեթանյահուն նշել է, թե երբ կարող է ավարտվել Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը

Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հակամարտությունը կարող է շարունակվել մինչեւ 2025թ., ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացրել է The Times of Israel-ը։


Նշվել է, որ Նեթանյահուն հայտարարությունն արել է Գազային սահմանակից շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՑԱԽԱԼ-ի հարավային հրամանատարության շտաբում։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ։


Հանդիպման ընթացքում քննարկվել է տարհանված բնակավայրերի բնակիչների հնարավոր վերադարձը։ Իսրայելի վարչապետը ընդգծել է, որ պատրաստ է վերանայել Իսրայելի այն բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու կարգը, որոնք կվերադառնան տարհանված համայնքներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250