Ռազմական

«Հրեշավոր ահաբեկչություն». Պեսկով

Mariam Z. 1 րոպե 518 դիտում
«Հրեշավոր ահաբեկչություն». Պեսկով

Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Դոնեցկի քաղաքացիական ենթակառուցվածքներին և մարդկանց հասցված հարվածները հրեշավոր ահաբեկչություն են։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Կիևյան ռեժիմը շարունակում է ցուցադրել իր կենդանական դեմքը` նրանք շարունակում են հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նրանք թիրախավորում են մարդկանց, քաղաքացիական բնակչությանը։ Այն հարվածը, որը եղել է նախօրեին Դոնեցկի առևտրային շարքերի ուղղությամբ, հրեշավոր ահաբեկչական ակտ է, քանի որ կիրառվել է կամայական զենք, որը մեծ քանակի զոհերի է հանգեցրել», - ասել է Պեսկովը։


Հունվարի 21-ի առավոտյան Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկին։ Հրետանային կրակի տակ է մասնավորապես հայտնվել Տեկստիլշչիկի միկրոշրջանում գտնվող շուկայի տարածքը։ Ինչպես հայտնել էր ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, քաղաքացիական 28 անձ է զոհվել, ևս 30 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածք է ստացել, այդ թվում՝ 2 դեռահաս։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250