Ռազմական

ԵՄ-ում համաձայնել են Կարմիր ծովում ռազմական առաքելության ստեղծմանը

Gohar Vardanyan 1 րոպե 66 դիտում
ԵՄ-ում համաձայնել են Կարմիր ծովում ռազմական առաքելության ստեղծմանը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների նախարարները հավանություն են տվել ռազմական առաքելության ստեղծմանը, որը  Կարմիր ծովում առևտրային նավերը կպաշտպանի հութիների հարձակումներից, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։


 «Մենք սկզբունքային համաձայնություն ենք ձեռք բերել Կարմիր ծովում ԵՄ առաքելություն կազմակերպելու վերաբերյալ։ Այժմ մենք պետք է հասնենք միաձայնության այն հարցում, թե երբ այն կսկսվի»,- լրագրողներին ասել է Բորելը ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով։


 Հունվարի սկզբին Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ առաջարկ է ուղարկել միության երկրներին Կարմիր ծովում հատուկ եվրոպական ռազմածովային առաքելություն ստեղծելու մասին։  Shell ընկերությունը և հեղուկ բնական գազի արտահանող QatarEnergy-ն անորոշ ժամանակով դադարեցրել են նավերը Կարմիր ծովով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250