Ռազմական

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել գերեվարված կանանց և երեխաներին ազատ արձակելու շուրջ. WSJ

Mariam Z. 1 րոպե 74 դիտում
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցել գերեվարված կանանց և երեխաներին ազատ արձակելու շուրջ. WSJ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է գերեվարված քաղաքացիական կանանց և երեխաներին ազատ արձակելու վերաբերյալ Իսրայելի հետ հնարավոր համաձայնության պատրաստակամության մասին: Տեղեկությունը հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով եգիպտացի պաշտոնյաներին:


Նշվում է, որ նման նախաձեռնությունը նշանակալի տեղաշարժ է ՀԱՄԱՍ-ի կողմից, որը մի քանի շաբաթ շարունակ պնդել է, որ պատանդների հարցով բանակցություններ կվարի միայն հրադադարի մասին համապարփակ համաձայնագրի շրջանակում:


«Իսրայելցի պաշտոնյաներն իրենց եգիպտացի և կատարցի գործընկերներին հայտնել են, որ նախկինի պես թերահավատորեն են վերաբերվում բանակցություններում հնարավոր առաջընթացին, սակայն պատրաստ են շարունակել քննարկել հնարավոր գործարքի հիմնական սկզբունքները», - նշում է թերթը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250