Պատահարներ

Աֆղանստանում կործանված ռուսական ինքնաթիռից գողացել են 1,2 մլն դոլար

Mariam Z. 1,872 դիտում
Աֆղանստանում կործանված ռուսական ինքնաթիռից գողացել են 1,2 մլն դոլար

Անցած կիրակի Աֆղանստանի լեռներում կործանված ռուսական Falcon 10 ինքնաթիռից գողացել են 1,2 մլն դոլար: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Hasht e Subh-ը։


Պորտալի տվյալներով՝ կործանված ինքնաթիռին առաջինը մոտեցել են մի խումբ մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կապված են եղել թալիբների զինված ուժերի շտաբի պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիրաթի հետ։


Տեղեկանալով գողության մասին՝ Բադախշանի թալիբների նահանգապետ Մուհամմադ Այուբ Խալիդը հանձնաժողով է նշանակել՝ հետաքննելու, թե ինչ է տեղի ունեցել կործանված ինքնաթիռում։ Հստակեցվում է, որ այն ղեկավարում է այս նահանգում թալիբների հետախուզության ղեկավարը։


Falcon 10 բիզնես-ջեթը կործանվել է Աֆղանստանի լեռներում. անձնակազմի չորս անդամները փրկվել են, սակայն երկու ուղևորները՝ ձեռնարկատերեր Աննա և Անատոլի Եվսյուկովները, ողջ չեն մնացել: ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առաջնահերթ տարբերակ է անվանել երկու շարժիչների խափանումը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250