Պատահարներ

Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանման վայրում հրթիռի բեկորներ են հայտնաբերվել

Mariam Z. 162 դիտում
Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանման վայրում հրթիռի բեկորներ են հայտնաբերվել

Բելգորոդի մարզում ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են բեկորներ, ենթադրաբար հրթիռի։ Այս մասին հայտնում են օպերատիվ ծառայությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Հունվարի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում Բելգորոդի շրջանի Կորոչանսկի շրջանում կործանվել է Իլ-76 ռազմական ինքնաթիռ։ Ինքնաթիռում գերի ընկած 65 ուկրաինացի զինվորականներ, անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցող անձինք։


ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Խարկովի մարզից արձակված զենիթային հրթիռներով։


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային մակարդակով հետաքննել Իլ-76-ի կործանումը։


Իլ-76 ինքնաթիռը հնարավոր էր խոցել Բելգորոդի շրջանում ամերիկյան Patriot հրթիռային համակարգի օգնությամբ, հայտնում է France Info-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250