Քաղաքականություն

ԱՄՆ-ն չի բացառում զինված հակամարտություն Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև. NYT

Mariam Z. 189 դիտում
ԱՄՆ-ն չի բացառում զինված հակամարտություն Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև. NYT

Հյուսիսային Կորեան առաջիկա ամիսներին կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ, հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։


Նրանց կարծիքով` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վերջին հայտարարությունները «ավելի ագրեսիվ» էին և դրանց պետք է լուրջ վերաբերվել։


Ամերիկացի պաշտոնյաները պարզաբանել են, որ իրենք «Կորեական թերակղզում լայնամասշտաբ պատերազմի անմիջական վտանգ չեն տեսնում», այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ Փհենյանը «կարող է հարվածներ հասցնել այնպես, որ կարողանա միևնույն ժամանակ խուսափել արագ էսկալացիայից»։ Որպես օրինակ՝ նրանք բերել են 2010 թվականին հարավկորեական Եոնպյոնդո կղզու գնդակոծության դեպքը, երբ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան փոխանակվել են հրետանային կրակով։ Արդյունքում երկու կողմից զոհվեցին մի քանի զինվորականներ և քաղաքացիական անձինք, սակայն հրետակոծությունն ի վերջո դադարեցվեց:


Ըստ NYT-ի՝ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Կիմ Չեն Ընը «հավանաբար քաջալերված է զգում Ռուսաստանի հետ իր գործընկերության ընդլայնմամբ»: Միևնույն ժամանակ, ամերիկյան գերատեսչությունները դեռ չեն արձանագրել կոնկրետ նշաններ, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական գործողությունների կամ մեծ պատերազմի։


ԿԺԴՀ ղեկավարն ասել է, որ 2024 թվականին Հյուսիսային Կորեան պետք է արագացնի պատերազմի նախապատրաստությունը՝ ԱՄՆ-ի «աննախադեպ» առճակատման քայլերին հակազդելու համար։ Նա Հարավային Կորեան անվանել էր ամենաթշնամական երկիրը և կոչ արել ամրագրել այս սահմանումը ԿԺԴՀ սահմանադրության մեջ, ինչպես նաև պահանջել էր Սահմանադրությունից հանել Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորման մասին հիշատակումը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250