Հասարակություն
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին
Edita
Հունվարի 26-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սաստիկ բքի և ձնահյուսի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Edita
Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօր և վաղը կգործեն անվճար. Ավինյան
Edita
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է նոր խաբեության մասին
Edita
Որ պահին որ հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ․ լարված իրավիճակ՝ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին
Edita