Պատահարներ

Մերկասառույցի պատճառով մեքենան գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Edita 1 րոպե 1,201 դիտում
Մերկասառույցի պատճառով մեքենան գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 27-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։


Ժամը 12:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Մաքս Ս.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում՝ բախվելով քարին:


Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250