Անկարայի բնակչին պարտադրել են կնոջը 16,5 հազար դոլար վճարել հիգիենան չպահպանելու համար
Դատարանը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի բնակչին պարտավորեցրել է 16,5 հազար դոլար (6,624,750 դրամ) փոխհատուցում վճարել կնոջը՝ անձնական հիգիենան չպահպանելու համար, գործընթացը լայն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում: Այս մասին հայտնում է Haber պորտալը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Անկարայի դատական գործընթացը, որը կապված է մայրաքաղաքի բնակչուհու բողոքի հետ, մեծ հետաքրքրություն և քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում: Այսպես, կինն ամուսնալուծության հայց է ներկայացրել այն հիմքով, որ ամուսինը շաբաթական 1-2 անգամ է լվանում ատամները և չի հետևում անձնական հիգիենային։ Օգտատերերի կարծիքները կիսվել են, տեղական հեռուստաալիքներից մեկը խոստացել է բաժանորդներին թեման քննարկել սոցիալական խնդիրների մասին հաղորդման առաջիկա թողարկման ժամանակ։
«Դատարանը ճանաչել է պատասխանող ամուսնու մեղքը, ամուսնալուծության որոշում է կայացրել եւ փոխհատուցում է շնորհել 500.000 թուրքական լիրայի չափով (16,5 հազար ԱՄՆ դոլար, 6,624,750 դրամ փոխարժեքով)», - ասված Է պորտալի հաղորդագրության մեջ: