Հասարակություն

Ֆրանսիացի ֆերմերները նախապատրաստվում են Փարիզի «պաշարմանը»

Julya 1 րոպե 72 դիտում
Ֆրանսիացի ֆերմերները նախապատրաստվում են Փարիզի «պաշարմանը»

Ֆրանսիացի ֆերմերներն այսօր տեղական ժամանակով ժամը 14:00-ից (Երևանի ժամանակով 17:00-ից) նախատեսում են սկսել տրակտորներով Փարիզի «պաշարումը»: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։


Արհմիությունները կոչ են անում փակել մայրաքաղաքի մուտքի գլխավոր մայրուղիները՝ ընդհանուր ութ կետ։ Նպատակն է Փարիզին որևէ ապրանքի մատակարարում թույլ չտալ։


Նախատեսվում է, որ ակցիան կտևի առնվազն հինգ օր: Օբյեկտների թվում, որոնց մուտքը կարող է արգելափակվել, կա երկու առանցքային օդանավակայան՝ Շառլ դը Գոլը և Օրլին, ինչպես նաև Ռունժիի ամենամեծ գյուղատնտեսական շուկան:


Նշենք, որ միաժամանակ Ֆրանսիայի ՆԳՆ-ն ուժեղացրել է անվտանգության միջոցները և կարգուկանոն պահպանելու համար ներգրավել 15 հազար ոստիկանի։






Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250