Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 28 ուղևորով ավտոբուսն ու բեռնատարը չեն կարողացել շարունակել ընթացքը․ փրկարարները դուրս են բերել

Julya 1 րոպե 541 դիտում

Հունվարի 30-ին՝ ժամը 06։36-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարները ձյան և մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 1 կմ) արգելափակումից դուրս են բերել ավտոբուս (28 ուղևոր) և բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:


Հաղորդվում է, որ փրկարարները նշված հատվածում իրականացրել են հերթապահություն։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250