Քաղաքականություն

Իրաքի խորհրդարանում կառավարությանը կոչ են արել երկրից դուրս բերել միջազգային կոալիցիայի զորքերը

Mariam Z. 112 դիտում
Իրաքի խորհրդարանում կառավարությանը կոչ են արել երկրից դուրս բերել միջազգային կոալիցիայի զորքերը

Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովը երկրի կառավարությանը կոչ է արել արագորեն համաձայնագիր կնքել միջազգային կոալիցիայի երկրների զորքերը Իրաքից դուրս բերելու վերաբերյալ։ Այդ մասին ասված է Իրաքի խորհրդարանական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։


«Նման հարձակումները (խմբ․ ԱՄՆ-ն՝ ի պատասխան Հորդանանում իր ռազմակայանի վրա հարձակման, Սիրիայի և Իրաքի տարածքներում հարվածներ է հասցրել Իրանի հետ կապ ունեցող թիրախների) խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, և դրանց կրկնությունը թուլացնում է Իրաքի և ԱՄՆ-ի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը, որը համատեղ ռազմական համագործակցության համաձայնագրի մի մասն է, ինչը պետք է վերանայվի», - ասված է հայտարարության մեջ:


Խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում Իրաքի կառավարությանը պատասխանատվություն ստանձնել իրաքյան զինված ուժերի ճյուղերից մեկի՝ «Ժողովրդական միլիցիայի» անդամների պաշտպանության համար՝ պաշտոնական բողոք ներկայացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և արագացնելով Իրաքից ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ուժերի դուրս գալու շուրջ համաձայնության հասնելու գործընթացը։


Միացյալ Նահանգներն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորդանանում իր ռազմակայանի դեմ իրականացված հարվածներին պատասխանելու նպատակով հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում։


Ըստ ԱՄՆ բանակի՝ ամերիկյան օդանավերի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարաններ, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դաշնակից ուժերի համար զինամթերքի մատակարարման շղթաների շահագործումն ապահովելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250