Հասարակություն
Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան
Mariam Z.
Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հավելենք, որ Փետրվարի 6-7-ին Հայաստանի Հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Անձրևները կվերսկսվեն․ սպավում է՝ թաց ձյուն և քամու ուժգնացում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
5.0
Մտել են տուն և տեսել՝ գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար․ ՆԳՆ
5.0