Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուն՝ Հնդկաստանում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Edita 1 րոպե 343 դիտում

Առնվազն 11 մարդ Է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում պիրոտեխնիկական արտադրատեսակների արտադրության գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Times of India-ն:


Ինչպես նշում է պարբերականը՝ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ դրա հետևանքները զգացվել են 15 կմ շառավղով:


Զոհերի մասին տվյալները նախնական են, զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ փրկարարներին դեռ չի հաջողվել հասնել պայթյունի վայր, քանի որ հրդեհը շարունակվում է:


Մահացածների թվում եղել են նաև հրմշտոցի զոհեր, որն առաջացել է պայթյունից հետո խուճապի պատճառով: 


Փրկարարական գործողությունը շարունակվում է:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250