Հասարակություն

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կուսության ստուգումն արգելելու մասին նախագիծը

Edita
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց կուսության ստուգումն արգելելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագծին կողմ քվեարկեցին պատգամավորներից 63–ը, դեմ` 32–ը, իսկ ձեռնպահ` 1-ը։


Այս նախագծով առաջարկվում է բռնությունից պաշտպանել այն զուգընկերներին, որոնք ամուսնացած չեն, սակայն նշանված են կամ հանդիպում են։ Օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ փաթեթում կետ կա կուսության ստուգումն արգելելու մասին։ Պատգամավոր կանայք նաև առաջարկում են փաթեթում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։


Ընդդիմությունը պահանջում է հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում են` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250