Ռազմական

ԻՀՊԿ սպաները լքում են Սիրիայի տարածքը` Իսրայելի հնարավոր հարվածի ֆոնին. WSJ

Julya 234 դիտում
ԻՀՊԿ սպաները լքում են Սիրիայի տարածքը` Իսրայելի հնարավոր հարվածի ֆոնին. WSJ

Իսրայելի կողմից հարված հասցնելու սպառնալիքի պատճառով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը սպաների մի մասին դուրս է բերել Սիրիայից։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է «The Wall Street Journal» թերթը;


Նրա տվյալներով ՝ Սիրիայում կմնան միջին օղակի սպաները, բայց նրանք, անվտանգության նկատառումներից ելնելով, կտեղափոխվեն:


«Թեհրանը նաև սկսել է անձնակազմին դուրս բերել Սիրիայի այն օբյեկտներից, որտեղ մեծ ներկայություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», - պարբերականին հայտնել են սիրիացի և իրանցի պաշտոնյաներն ու խորհրդականները:


Սիրիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները «Wall Street Journal»-ին հայտնել են, որ ԻՀՊԿ-ն և լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորումը կրճատել են իրենց բարձրաստիճան սպաների ներկայությունը Սիրիայում:


Պարբերականը նշում է, որ Սիրիայում իրանական օբյեկտների վրա հարձակումը Իսրայելին թույլ կտա «վրեժխնդրության հարված» հասցնել` միաժամանակ խուսափելով տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմից։


Թերքին արաբ պաշտոնյաները հայտնել են, որ Իսրայելը նախքան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը հավանաբար կզգուշացնի արաբական երկրների իր տարածաշրջանային դաշնակիցներին:




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250