Քաղաքականություն

Իրանից՝ հնարավոր անհապաղ պատասխան հարվածի մասին

Edita 1 րոպե 1,466 դիտում
Իրանից՝ հնարավոր անհապաղ պատասխան հարվածի մասին

Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել այսօր տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև հստակություն չկա, թե ով է կանգնած դրա հետևում, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային:


«Անհապաղ պատասխան հարվածի պլան չկա, հստակություն չկա, թե ով է կանգնած միջադեպի հետեւում», - գործակալությունը մեջբերում է պաշտոնյայի խոսքը:


Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ուրբաթ գիշերը Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին: Հաղորդվում է Սպահան քաղաքի շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին։ Իրանական IRIB պետական գործակալությունը հաղորդել Է, որ երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգերը աշխատել են անօդաչու թռչող սարքերի թռիչքի համար:


Tasnim գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Ընդ որում, երեք իրանցի պաշտոնյաներ New York Times-ին հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250