Հասարակություն
Դանիայում դեռահասներին թույլ կտան աբորտ անել առանց ծնողների համաձայնության
Gohar Vardanyan
Դանիան 50 տարվա մեջ առաջին անգամ փոխել է հղիության արհեստական ընդհատման կանոնները, հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ 15 տարեկանից սկսած դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության։ Նաև Դանիայում հղիության ընդհատման ժամկետը երկարաձգվում է մինչև 18-րդ շաբաթ։
Հստակեցվում է, որ հղիության արհեստական ընդհատման թույլատրելի ժամկետի երկարաձգումն անհրաժեշտ է, որպեսզի կանայք ավելի շատ ժամանակ և հնարավորություն ունենան գործելու նախածննդյան հետազոտությունների ժամանակ ստացած տեղեկատվության հիման վրա։
Համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունիսից։
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի ոստիկանության տարածքային բաժին. Sputnik
Gohar Vardanyan
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնшկ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Gohar Vardanyan
Կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել ցույցի մասնակիցներին. ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են
Gohar Vardanyan
Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Gohar Vardanyan