ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրություններից առաջ նման արգելքը խնդրահարույց է. Դանիել Իոաննիսյան
«Այդ արգելքը ինքնին լավ արգելք է, բայց ընտրություններից երկու ամիս դա առաջ տանելը խնդրահարույց է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը` անդրադառնալով ԸՕ-ում նախատեսվող փոփոխությանը:
Հիշեցնենք` համաձայն նոր կարգավորման «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և(կամ) դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:
«Այս փոփոխությունը եթե մի քանի ամսի առաջ լներ, կողջունեինք»,- ասաց Իոաննիսյանը:
Մանրամասները` տեսանյութում: