Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոռու մարզի աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա. ուտելիք չունեն

Julya 262 դիտում

ՀՀ Լոռու մարզի աղետի գոտում արգելափակված 6 քաղաքացի կա` Հաղպատում և Ալավերդիում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է գրող, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Պապինյանը։


«Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում 4 և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում 2 արգելափակված մարդ կա։ Նրանք երկու օր է ուտելիք չունեն, զանգահարել են «Անկյուն+3» հեռուստաընկերություն, աջակցություն են խնդրում»,– գրել է Պապինյանը։


Նա նաև հայտնել է` ԱԻՆ–ից իրեն հայտնել են, որ մինչև այժմ այդ արգելափակվածների վերաբերյալ ահազանգ չեն ստացել ու արդեն կսկսեն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելափակված մարդկանց սնունդ հասցնեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250