Հասարակություն Կարևոր

ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանումը ևս 6 ամսով ժամանակավորապես արգելվեց

Mariam Z. 1 րոպե 73 դիտում
ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանումը ևս 6 ամսով ժամանակավորապես արգելվեց

ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանումը հուլիսի 2–ից ևս 6 ամսով ժամանակավորապես արգելվեց։


«Ժամանակավոր արգելքի կիրառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից»,– նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:


Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա, 2022 թ.՝ 4700 տոննա)։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250