Քաղաքականություն Կարևոր

Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը

Julya 314 դիտում
Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը

Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» ամփոփիչ հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Նշվում է, որ Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Սուրբ Աթոռը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։


Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 92 երկրից 80-ը։


Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով շվեյցարական գագաթնաժողովի վերաբերյալ հռչակագրի տեքստը պատրաստ է, հաշվի են առնվել Կիևի բոլոր սկզբունքային դիրքորոշումները։


Հիշեցնենք, որ Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին մասնակեցլու համար Շվեյցարիա էր մեկնել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250