Սպորտ

Այստեղ էի եկել միայն ոսկե մեդալ նվաճելու, սակայն բավարարվեցի բրոնզե մեդալով․ Մալխաս Ամոյան

Julya 105 դիտում
Այստեղ էի եկել միայն ոսկե մեդալ նվաճելու, սակայն բավարարվեցի բրոնզե մեդալով․ Մալխաս Ամոյան

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Մալխաս Ամոյանը վստահեցնում է` ամեն ինչ կանի, որ 2028 թվականի Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ նվաճի:


«Բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական խաղերի հաղթող: Այստեղ էի եկել միայն ոսկե մեդալ նվաճելու, սակայն բավարարվեցի բրոնզե մեդալով: Փառք Աստծո, կարողացա բրոնզե մեդալ նվաճել Հայաստանի համար: Կփորձեմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել ոսկե մեդալով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ըմբիշը:


Ամոյանը նշել է, որ Օլիմպիական խաղերն իր պատկերացրածի պես չէին:


«Մտածում էի, որ լարվածությունն առավել մեծ կլինի, սակայն ամեն ինչ նորմալ էր, փորձում էի թեթև տանել, կարծես, սպորտային ինչ-որ մի տոնի մասնակցեի»,-ասել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը:


Նա նշել է` սպորտային կյանքը կարճ է, այս պահերը չեն կարող ջնջվել հիշողությունից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250