Հասարակություն
Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել` Պակիստանում և հնդկական Քաշմիրում
Alya B.
Երեքշաբթի վաղ առավոտյան 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Պակիստանում և Հնդկաստանի Քաշմիր նահանգում՝ խուճապ առաջացնելով տեղի բնակիչների շրջանում, հայտնում է Associated Press-ը։ Ըստ պաշտոնատար անձանց՝ այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քաշմիրի հարավ-արևմուտքում։ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների խորությունը կազմել է 20 կիլոմետր։
Ցնցումները զգացվել են Պակիստանի մեծ մասում, ներառյալ Իսլամաբադը, արևելյան Փենջաբի որոշ հատվածներ և Աֆղանստանին սահմանակից հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգները:
Նմանատիպ հոդվածներ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա օրերը հրդեհավտանգ են
Alya B.
Բագրատ Սրբազանը «Իզմիրլյան» ԲԿ–ում է. հայտնի է վիճակը. ArmeniaSputnik
Alya B.
Բագրատ Սրբազանը հիվանդանոցում է. News
Alya B.
Կիրանցի բնակիչը հրաժարավել է 270 միլիոն դրամ փոխհատուցումից, նրան սպառնացել են կալանավորել․ Ոսկան Սարգսյան
Alya B.
Ավելին Հասարակություն բաժնից
Դավիթ Մինասյանին տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան
Վարորդները արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
5.0