Քաղաքականություն

Իսրայելը ԱՄՆ-ին ծանուցել է՝ ծրագրում են ցամաքային գործողություն սկսել Լիբանանում

Adrine Nidelyan 1 րոպե 224 դիտում
Իսրայելը ԱՄՆ-ին ծանուցել է՝ ծրագրում են ցամաքային գործողություն սկսել Լիբանանում

Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են, որ ծրագրում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում և կարող են այն շուտով սկսել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրել է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Նշվում է, որ Իսրայելի ծրագրած արշավը մասշտաբով ավելի փոքր կլինի, քան վերջին պատերազմը Հեզբոլլահի դեմ 2006 թվականին և կկենտրոնանա սահմանի երկայնքով զինյալների ենթակառուցվածքների չեզոքացման վրա՝ իսրայելական սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը վերացնելու համար։

Ավելի վաղ՝ Wall Street Journal-ը գրել էր, որ Իսրայելը կարող է ցամաքային ներխուժում իրականացնել Լիբանան արդեն այս շաբաթ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250