Ռազմական

ԱՄՆ-ում վստահ չեն Ուկրաինյաի ուժերի վրա. The Washington Post

Mariam Z. 1 րոպե 214 դիտում
ԱՄՆ-ում վստահ չեն Ուկրաինյաի ուժերի վրա. The Washington Post

Ուկրաինան, ուկրաինական զինված ուժերի կորուստների և անձնակազմի պակասի ֆոնին, դժվար թե կարողանա դիմակայել կործանարար հակամարտության ևս մեկ տարի: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post թերթը։


«Ուկրաինան դժվար թե կարողանա դիմակայել այս ավերիչ պատերազմին ևս մեկ տարի», - ասվում է հրատարակության մեջ:


Միևնույն ժամանակ, ըստ թերթի, պետք չէ շտապել հակամարտության կարգավորման տարբերակներ գտնելու հարցում, քանի որ ԱՄՆ-ի համար կարևոր է կանխել Ռուսաստանի հզորացումը ուկրաինական ճգնաժամի հետևանքով։


Մինչ այս հաղորդվում էր, որ Եվրոպայում գնալով տարածված է դառնում Ուկրաինայից հօգուտ Ռուսաստանի տարածքային զիջումների գաղափարը՝ խաղաղության դիմաց։


Ինչպես նշվում է նույն թերթում, եվրոպացիները, Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին, անցնում են «Երկիր խաղաղության դիմաց» բանաձևով բանակցություններ վարելու գաղափարին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250