Հասարակություն

ԱՄՆ–ում TikTok–ի ճակատագիրը կորոշի Դոնալդ Թրամփը

Gohar Vardanyan 103 դիտում
ԱՄՆ–ում TikTok–ի ճակատագիրը կորոշի Դոնալդ Թրամփը

Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ չինական TikTok սոցիալական մեդիայի հարթակի ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմը՝ արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետների պատճառով: Այս մասին գրում է РИА Новости–ն:

Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել էր TikTok-ի խնդրանքը՝ կասեցնել հունվարի 19-ից ԱՄՆ-ում արգելքի ուժի մեջ մտնելը։ Ընկերությունը պնդում էր, որ արգելքը խախտում է խոսքի ազատությունը՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության:


Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին։


«Հաշվի առնելով ժամկետների ակնհայտ փաստը, ներկայիս վարչակազմը գիտակցում է, որ օրենքի կիրառմանն ուղղված գործողությունները պարզապես վերաբերվելու են հաջորդ վարչակազմին, որը պաշտոնը կստանձնի երկուշաբթի օրը», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:


Սպիտակ տունը պնդում է, որ «TikTok-ը պետք է հասանելի մնա ամերիկացիներին, բայց պարզապես ԱՄՆ-ի կամ այլ սեփականության ներքո»՝ դրանով իսկ անդրադառնալով Կոնգրեսի կողմից այս օրենքը մշակելիս ազգային անվտանգության մտահոգություններին»:

Թրամփն արդեն արձագանքել է Գերագույն դատարանի և Սպիտակ տան որոշմանը, CNN-ին ասելով, որ ինքը կկայացնի իր որոշումը։


«Ի վերջո, ամեն ինչ կախված է ինձանից, այնպես որ դուք կտեսնեք, թե ինչ եմ անելու», - ասել նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250