Հասարակություն

Լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ. բախումներ՝ Աթենքում

Vika B. 1 րոպե 244 դիտում

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, խորհրդարանի մոտ անարխիստների և ոստիկանության բախում է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ERDNews հեռուստաալիքը:


Բախումները տեղի են ունեցել զանգվածային հանրահավաքի ժամանակ։


Տասնյակ հազարավոր քաղաքացիներ ակցիա են իրականացնում 2 տարի առաջ երկաթուղային աղետի տարելիցի առթիվ:


Նշվում է, որ Աթենքում հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է պայթեցնում և արցունքաբեր գազ կիրառում:


Բողոքի ակցիային մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ՝ պահանջելով արդարություն և ողբերգության պատճառների ամբողջական հետաքննություն, որոնցից շատերը երիտասարդներ են:


Զոհվածների թվում կան բազմաթիվ ուսանողներ, իսկ ուսանողական միավորումները ակտիվորեն մասնակցում են ցույցերին։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250