Քաղաքականություն

Դուք արել եք մի բան, որը ոչ ոք չի արել 2000 տարվա ընթացքում. Թրամփը՝ Էրդողանին

Adrine Nidelyan 5,264 դիտում
Դուք արել եք մի բան, որը ոչ ոք չի արել 2000 տարվա ընթացքում. Թրամփը՝ Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կարող է միջնորդ լինել Իսրայելի և Թուրքիայի միջև, որոնք կարող են բախվել Սիրիայում ազդեցության պատճառով, գրում է The Times of Israel-ը։



Թրամփը նշել է, որ գերազանց հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որին «շատ է սիրում» և «շատ խելացի» է համարում։



Նա հայտարարել է, որ շնորհավորել է Էրդողանին «մի բանի կապակցությամբ, ինչը 2000 տարվա ընթացքում ոչ ոք չէր արել»՝ Սիրիան գրավելու կապակցությամբ»։



Թրամփն ասել է, որ Թուրքիայի նախագահն իրեն խոստովանել է, որ ինքն է տապալել  Ասադի կառավարությունը Սիրիայում.

«Ես նրան (Էրդողանին) ասացի. «Դուք արել եք մի բան, որը ոչ ոք չի արել 2000 տարվա ընթացքում. դուք վերահսկողություն եք հաստատել Սիրիայում»:


Նա փորձեց ինձ ասել. «Ոչ, ոչ, ոչ, ես չէի»: Բայց հետո պատասխանեց՝ «Այո, գուցե ես էի»- հայտարարել է Թրամփը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250