Այս շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայի համար
Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։
«Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ մայիսի 19-ին զրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թեմաների շարքում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորման և առևտրի հարցերը։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ զրույցից հետո նա կզրուցի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ։