Պատահարներ

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել են զբոսաշրջիկների մարմիններ

Julya 1 րոպե 278 դիտում
Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել են զբոսաշրջիկների մարմիններ

Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։


Ըստ իրավապահ մարմինների՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։


«Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ նկատելուց հետո: Հետագա որոնումների արդյունքում հինգ դի է հայտնաբերվել»,-ասվում է հաղորդագրությունում:


Ներկայումս մահացածների ինքնությունը պարզվում է: Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել դեպքի ստույգ հանգամանքները պարզելու համար։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250