Պատահարներ

Երկրաշարժ՝ Ուկրաինայում

Ofelya 1,108 դիտում
Երկրաշարժ՝ Ուկրաինայում

Հուլիսի 1-ի գիշերը Պոլտավայի մարզում՝ Կարպուսի գյուղի մոտ, որը գտնվում է մարզկենտրոնից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Հատուկ մոնիթորինգի գլխավոր կենտրոնի կայքին։


«2025 թվականի հուլիսի 1-ին, ժամը 01:23:29-ին, Հատուկ մոնիթորինգի գլխավոր կենտրոնը գրանցել է երկրաշարժ Պոլտավայի մարզի Պոլտավայի շրջանի Կարպուսի գյուղի տարածքում՝ 3.1 մագնիտուդով (Ռիխտերի սանդղակով), 7 կիլոմետր խորության վրա», - նշել են հատուկ մոնիթորինգի կենտրոնից։


Վերլուծաբանները հավելել են, որ երկրաշարժերի ընդհանուր ընդունված դասակարգման համաձայն՝ գիշերը գրանցված ցնցումները դասակարգվում են որպես չզգացվող։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250