Պատահարներ
Քամու պատճառով ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա
Vika B.
1 րոպե
463 դիտում
Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա:
Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարների ուժերով կոտրված ծառի ճյուղերը մասնատվել և հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Նմանատիպ հոդվածներ
Առևանգել են ոստիկանական ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել
Vika B.
1 րոպե
2,112
Փրկարարների արձագանքը՝ ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին
Vika B.
184
«Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին. կան վիրավորներ
Vika B.
654
Երկրաշարժ` Թուրքիայում
Vika B.
943
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
568
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
184
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
302
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807