Քաղաքականություն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի ձայնով կապ է հաստատել երկրների ԱԳՆ ղեկավարների հետ

Vika B. 341 դիտում
Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի ձայնով կապ է հաստատել երկրների ԱԳՆ ղեկավարների հետ

Անհայտ անձը, արհեստական բանականության միջոցով կեղծելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ձայնը, կապ է հաստատել առնվազն հինգ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այդ թվում՝ երեք երկրի արտգործնախարարների, ԱՄՆ նահանգներից մեկի ղեկավարի, ինչպես նաև մեկ կոնգրեսականի հետ։ Այս մասին հայտնել է CNN-ը:


Նշված անձիք փորձել են տեղեկություններ կամ օգտահաշիվների հասանելիություն ստանալ։


Չարագործը հունիսի կեսերին [email protected] մուտքանունով հաշիվ է բացել «Signal» մեսենջերում։ Նա ձայնային և տեքստային հաղորդագրություններ է ուղարկել։


ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի վերաբերյալ նմանատիպ կեղծիքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250