Քաղաքականություն Կարևոր

Խաղալիք հրացաններ և ջրային ատրճանակներ. բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց

Mariam Z. 174 դիտում

Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են դադարեցնել ապօրինի ձերբակալություններ ՀՅԴ-ականների նկատմամբ և բաց թողնել ապօրինի ձերբակալված իրենց ընկերներին։


Հիշեցնենք` հուլիսի 10–ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն (ՀԵՄ) անդամ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250