Ռազմական

Հունգարիան կոչ է արել Զելենսկիին դադարեցնել սպառնալիքները «Դրուժբա» նավթատարին հարավածելու վերաբերյալ

Mariam Z. 30 դիտում
Հունգարիան կոչ է արել Զելենսկիին դադարեցնել սպառնալիքները «Դրուժբա» նավթատարին հարավածելու վերաբերյալ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ «Դրուժբա» նավթատարի վրա հարվածների մասին խոսքերը սպառնալիքներ են։


Վալադիմիր Զելենսկին Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Դրուժբայի գոյությունը կախված է Հունգարիայի դիրքորոշումից»։ Վերջին երկու շաբաթների ընթացքում Հունգարիան երեք անգամ մեղադրել է Ուկրաինային «Դրուժբային» հարվածելու մեջ։


Սիյարտոն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հունգարիան իր էներգետիկ անվտանգության վրա հարձակումները համարում է «ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն»։ Նա կոչ է արել Վլադիմիր Զելենսկիին «դադարեցնել Հունգարիային սպառնալը»։ Հունգարիան նաև դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250