Հասարակություն

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի մոլորված անդամներին

Vika B. 261 դիտում
Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի մոլորված անդամներին

Օգոստոսի 30-ին, ժամը 19:44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռից դեպի Զորավան գյուղի ճանապարհին արշավախումբի անդամները չեն կարողանում լեռն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։


Փրկարարներն արշավախմբի անդամներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Զորավան գյուղ, որտեղ վերջիններիս հարազատները դիմավորել են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250