Հասարակություն

Ինչ վիճակում են գտնվում Արմավիրում թունավորված քաղաքացիները

Mariam Z. 1 րոպե 361 դիտում
Ինչ վիճակում են գտնվում Արմավիրում թունավորված քաղաքացիները

Սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն դիմած քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությումից:


«Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250