Հասարակություն

Գերմանիայում ձերբակալվել է անօրինական միգրանտներ տեղափոխող ադրբեջանական խմբավորման ղեկավարը

Mariam Z. 1 րոպե 2,664 դիտում
Գերմանիայում ձերբակալվել է անօրինական միգրանտներ տեղափոխող ադրբեջանական խմբավորման ղեկավարը

Ամիսներ տևած հետաքննությունից հետո Գերմանիայի դաշնային ոստիկանությունը Վուպերտալ քաղաքում ձերբակալել է 40-ամյա Ադրբեջանի քաղաքացու, որը ղեկավարել է մարդկանց առևտրով զբաղվող խմբավորում: Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ նա կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարն էր, որը ապահովել է առնվազն 87 միգրանտի անօրինական տեղափոխումը երկիր:


Խումբը հայտնաբերվել է չեխական ոստիկանությունից ստացված տեղեկատվության շնորհիվ: 2024 թվականի ամռանը Չեխիայում՝ Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասի հետ սահմանին, կանգնեցվել է տասից ավելի անօրինական միգրանտներով լի շարժական տուն: Պարզվել է, որ այս կերպ իրականացվել է առնվազն վեց անգամ Գերմանիա ուղևորություն: Դաշնային ոստիկանությունը նույնականացրել է այս խմբի կողմից բերված 87 միգրանտի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250