Պատահարներ

27-ամյա աղջիկը Մոսկվայում խաբել է մոտ 100 մարդու՝ հավաքելով ավելի քան 200 միլիոն ռուբլի

Vika B. 16,657 դիտում
27-ամյա աղջիկը Մոսկվայում խաբել է մոտ 100 մարդու՝ հավաքելով ավելի քան 200 միլիոն ռուբլի

27-ամյա Շերյեհոն Օսմանովան, Ուզբեկստանից, փոխելով անունը Շերյե Շոյգու, ներկայացել է որպես Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի պարզապես հորեղբոր աղջիկ։ Այս մասին գրել է Mash-ը։


Նա մարդկանց համոզել է, թե իր ընտանիքը կառավարում է սեփական բորսա, որտեղ կարելի է ներդրում անել և ստանալ բարձր տոկոսներ։ 


Խաբեությանը տրվել են մոտ 100 մոսկվացի, իսկ ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 200 միլիոն ռուբլի, հայտնում է տուժածների փաստաբանը՝ Սաիդ Յարահմեդովը։


Երբ քաղաքացիները սկսել են պահանջել գումարի վերադարձ, պարզվել է, որ բորսա գոյություն չունի, գումարներն էլ՝ «գոլորշիացել» են։ Այժմ տուժածները դիմում են ոստիկանություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250