Հասարակություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Մակրոնի հասցեին Էրդողանի կողմից հնչեցրած վիրավորանքները

WRed 373 դիտում
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Մակրոնի հասցեին Էրդողանի կողմից հնչեցրած վիրավորանքները

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները և իր երկրի դեմ «զրպարտչական քարոզչությունը», գրում է ria.ru-ն։

«Թուրքիայի իշխանությունների կողմից Կոնֆլան-Սենտ Օնորինի ահաբեկչությունից հետո դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանների բացակայությանը վերջին օրերին ավելացել է Ֆրանսիայի դեմ ատելության և զրպարտության քարոզչությունը, որը վկայում է մեր և մեր ներսում ատելություն բորբոքելու ցանկության մասին, ինչպես նաև հանրապետության նախագահի հասցեին հնչեցվել են ուղղակի վիրավորանքներ՝ թուրքական պետության ամենաբարձր մակարդակով», - ասված է նախարարի հաղորդագրության մեջ։

Ժան-Իվ Լե Դրիանի խոսքով՝ «նման վարքագիծն անթույլատրելի է, հատկապես դաշնակից երկրի կողմից։ Այդ պատճառով Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը հետ է կանչվել և Փարիզ կժամանի հոկտեմբերի 25 - ին»։

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության կապակցությամբ՝ ասելով, թե նրան «հոգեկան վիճակի ստուգումներ» են հարկավոր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250