Քաղաքականություն

ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Զելենսկուն՝ հայտարարելով, որ Ուկրաինայի դիրքերը կտրուկ վատթարանում են

Vika B. 1 րոպե 737 դիտում
ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Զելենսկուն՝ հայտարարելով, որ Ուկրաինայի դիրքերը կտրուկ վատթարանում են

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերին, որով նա պնդել էր, թե Կուպյանսկի շրջանում ուկրաինական ուժերը «զարգացնում են հաջող գործողություններ»։


ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Զելենսկին կամ կորցրել է կապը իրականության հետ, կամ էլ, գիտակցելով իրավիճակի անհուսությունը, փորձում է թաքցնել ճշմարտությունը։


Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կուպյանսկի և Պոկրովսկի ուղղություններով գործող ուկրաինական ստորաբաժանումների վիճակը շարունակում է բարդանալ։ Ռուսաստանի կողմը պնդում է, որ շրջափակված ուժերը զրկված են մատակարարման ուղիներից և աստիճանաբար կորցնում են իրենց մարտունակությունը։


«Ուկրաինական կողմի համար փրկության միակ հնարավորությունը մնացել է միայն հանձնումը»,- ընդգծում է ՌԴ ՊՆ-ն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250